▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը:

Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին