▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3–րդ բանակային կորպուսի շտաբ մտա, սաղ մուտքի դեմը փոս է. Փաշինյան

3–րդ բանակային կորպուսի շտաբ մտա, սաղ մուտքի դեմը փոս է. Փաշինյան

«Մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված պրոբլեմ ունենք»,-Դիլիջանում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Երկու օր առաջ 3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, դեմը մի մետրը երկու մետրի վրա փոս էր։ Էստեղ տրամաբանության բախում եմ տեսնում, իմաստ ունի, որ ՊՆ-ի հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք մուտքերի վիճակը։ Դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում նման փոսեր չկան»,-ասաց նա։

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Այցելել եմ Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին