▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 մահ. կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 121-ով

Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  4-ին հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 39 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 4–ով։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին