Դիտեք նաև՝
ՍթարՆյուզ-ը գրում է․ «Վերջերս հայտնեցինք այն մասին, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը 2-րդ անգամ հայր կդառնա:
Որդու`Ռոբերտի ծննդից ամիսներ անց, ընտանիքը կիսվեց ևս մեկ հիանալի նորությունով:
Տաթևն ու Հայկը այսօր պարզել են երկրորդ երեխայի սեռը: Նրանք որդի են ունենալու:
Նշենք, որ սա մեր բացառիկ տեղեկությունն է, և զույգը դեռևս հրապարակում չի արել, հետևաբար չի հայտնել նաև սպասվող փոքրիկի սեռը:
Նշենք նաև, որ վերջերս Տաթևը հրապարակում էր արել, որը շատերի մոտ տպավորություն էր ստեղծել, որ նրանք զույգ երեխաներ են ունենալու:
Այս առիթով նա մեկնաբանությամբ էր հանդես եկել ու նշել, որ սխալ ընկալում է եղել իր հետևորդների կողմից»: