▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 բան, որ չի կարելի անել քնելուց առաջ

1.Մի օգտագործեք ալկոհոլ: Այն առաջին հայացքից նպաստում է քնելուն, սակայն ալկոհոլի ազդեցության տակ դքւնոը մակերեսային է և անորակ: Ալկոհոլի ազդեցության տակ քունը թուլ չի տալիս օրգանիզմին ամբողջությամբ վերականգնվել: Մյուս հետևանքը լիքը միզապարկն է և ջրազրկումը:

2.Շատ ժամանակ մի անցկացրեք հեռուստացույցի, սմարթֆոնի և պլանշետի առաջ: Դա վտանգավոր է երկու պատճառով 1) էկրանի վառ լուսավորում խանգարում է ձեր ուղեղի այնպիսի հորմոնների աշխատանքին, որոնք կարևոր են քնելու համար, 2) տեղեկատվության հոսքը չի թողնում ուղեղին հանգստանալ, ծանրաբեռնում է ուղեղը, ինչն էլ բնականաբար ազդում է քնի վրա

3.Խուսափեք լարված, ծանր գրքեր կարդալուց: Ոչ ոք ձեզ չի խանգարում ընթերցել, բայց քնելուց առաջ նախապատվությունը տվեք թեթև ու հումորային գրքերին: Մի ծանրաբեռնեք ձեզ բացասական լիցքերով և տհաճ մտքերով:

4.Մի ընդունեք տաք լոգանք: Ի տարբերություն հայտնի համոզմունքի, քնելուց առաջ լոգանք ընդունելը, լավագույն գաղափարը չէ: Բանն այն է,որ քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է մի քանի աստիճանով, իսկ տաք լոգանքը բարձրացնում է ձեր մարմնի ջերմաստիճանը: Կարող եք լոգանք ընդունել քնելուց մի քանի ժամ առաջ: Այդ ժամանակ ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ քունը արագ:

5.Աշխատեք քնելուց առաջ շատ չուտել, բայց սոված քնելն էլ լավագույն որոշումը չէ: Կարող եք ուտել մի քանի միրգ, շատ փոքր կոտր միս, մածուն: Հնարավոր է, որ մի լավ ուտելուց դժվար է հրաժարվել, բայց հանուն հանգիստ քնի կարելի է դա հաղթահարել:

 

Աղբյուրը՝ Blog.1in.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին