▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են

«5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են»,- այս մասին գրում է Տելեգրամի Mediaport ալիքը` հղում անելով իր աղբյուրներին:

Ալիքը, մասնավորապես, գրում է.

«Mediaport-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխություններից:

Ինչպես արդեն հայտնել ենք Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան, Վարաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը կտեղափոխվի Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, իսկ Հայաստանի ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը կնշանակվի Բելառուսում ՀՀ դեսպան:

Մանրամասները՝ առաջիկայում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին