▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։

/filemanager/uploads/2020/04/week-1/Armen_Tavadyan_Ashot.jpg

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Թավադյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցել վնասը։

Հայցը ներկայացվել է ապրիլի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին։

Թավադյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը 2020 թվականի մարտի 4-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնում» Բրիտանիայի դեսպանատան կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիաոլորտում» թեմայով քննարկման ժամանակ Աշոտ Մելիքյանի հայտարարությունն է այն մասին, թե Արմեն Թավադյանը ցուցարարներին կաշառք է բաժանել. «Խնդրել ենք դատարանին պարտավորեցնել հերքել այս տեղեկությունը որպես զրպարտություն»։

Հարցին, թե որքան փոխհատուցում են պահանջել, փաստաբանը պատասխանել է.

«2 միլիոն դրամի չափով»։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին