▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր»

«Եթե կար 5-րդ շարասյուն և դու տեսնում էիր՝ ինչպես է հակառակորդն առաջխաղացում ապրում, ինչու էիր դու ամբողջ առաջխաղացման ճանապարհին ընկած հատվածներում խրախուսում զինծառայողներին, գեներալական կոչումներ տալիս և այլն: Այսինքն դու այդ ամենը տեսել ես ու միտումնավոր ես արել, կամ չես պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմաքաղաքական իրավիճակ և ինչ է նշանակում ռազմական կառավարում: Այդ անօրինականությունների, խուճապի, փախուստի հիմնական պատասխանատուն իշխանություններն են: Նաև կա դատական համակարգը, որը մատը մատին չի տվել: Խաղաղ պայմաններում նրանք բոլորը կտրիճ են կտրել, իսկ պատերազմական պայմաններում մատը մատին չեն խփել օրինականությունը պաշտպանելու մարտի դաշտում ու թիկունքում:

Այսօր իրավիճակի ամբողջ մեղքը բարդում են բանակի վրա, այն էլ մարտավարական և ցածր օղակների վրա՝ ասելով՝ 5-րդ շարասյուն կա: Եթե այդ ամենը խրախուսվում է, ո՞վ է 5-րդ շարասյունը, 5-րդ շարասյան գլխին կար 6-րդ շարասյուն, որն այդ ամենը խրախուսում էր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին