▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

50-ամյա Աշոտ Հովսեփյանի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի. ոստիկանության տեսանյութը

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թունավորմամբ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 16 քաղաքացի, որոնցից 11-ը մահացել են: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին