▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

500 մարդ կդառնա գործազուրկ. Ո՞ր շուկան է հաջորդը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, ըստ որոշ տեղեկությունների, առավոտվանից ուժայինների հետ կայցելի տոնավաճառ, որպեսզի կազմակերպեն տոնավաճառի փակման գործընթացը։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն 500 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը․ Մալաթիայի հագուստի շուկայում 550 տաղավար է գործում։

ՔՀՏԱ տեսչական մարմինը տոնավաճառի գործունեությունը կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ տնտեսվարողը հակահրդեհային կանոնների արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» շինանյութի շուկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին