▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«5000 զո՞հը բացեց այդ հեռանկարը». Գևորգ Գալստյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզ տրամաբանական հարց
Եթե մեր ու թուրքերի թշնամությունն առավել սրվել է 1915թ. ցեղասպանության հետևանքով, և մինչև օրս թուրքերի հետ հաշտեցման մասին խոսք գնալ չի կարող առավելապես դրա պատճառով, ապա ինչպե՞ս է ստացվում, որ թյուրքական տարրի կողմից իրականացված ցեղասպանական ևս մեկ գործողության` 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո «ստեղծվեցին հաշտեցման հավանական հեռանկարներ»:
5000 զո՞հը բացեց այդ հեռանկարը:


Լավ, ինչպե՞ս, համաձայն ո՞ր տրամաբանության եք գալիս այդ եզրահանգմանը:
Կամ մեր կողմից ի՞նչ «դրական քայլերի» մասին է խոսում Էրդողանը:
Ես միշտ համոզված եմ եղել՝ ճանաչելով մեր նկատմամբ տարվող թուրքական քաղաքականությունը, որ թուրքերի և Թուրքիայի համար մեր կողմից միայն մեկ դրական ազդակ կարող է լինել. մեր` աշխարհի երեսից վերանալը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին