Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Դեռևս 6 տարի առաջ Երևանի ավագանու նիստին իմ կողմից ներկայացվել էր Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը Վազգեն Ա-ի անվամբ կոչելու առաջարկը, որը, սակայն, չէր ընդունվել։
Այժմ հարցը ընդունվեց, ինչը մեծ կարևորություն ունի մեր ժողովրդի իրական նվիրյալների անունն ու անմահ գործը հիշելու համար։
Վազգեն Ա Կաթողիկոսը անգնահատելի դեր է ունեցել հայ եկեղեցու պահպանման, մեր պետականության վերականգնման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդման և միջեկեղեցական կապերի զարգացման հարցերում։ Նրա ազգապահպան գործունեության շնորհիվ Մատենադարանին են հանձնվել հայկական բազմաթիվ հոգևոր ձեռագրեր և վավերագրեր։ Վեհափառի ջանքերով վերակառուցվել են Էջմիածնի Մայր տաճարը և բազմաթիվ եկեղեցական կառույցներ։