▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6.0 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. կան զոհեր և վիրավորներ

Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:

 

 

 

 

 

 

 

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ իրանական «IRNA» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, տուժել է ավելի քան 100 մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին