ՀՀ կառավարությունը 600 մլն դրամի շրջանակում պատրաստվում է Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել, տեղեկացնում է Factor.am-ը՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմի հայտարարած գնման մրցույթի հրավերը, որն ուղարկվել է նախնական փուլ անցած հինգ ընկերություններին։
«Հաշվի առնելով Անկախության տոնի նշանակությունը հայ ազգի համար, հատկապես՝ պատերազմից հետո, ինչպես նաև անկախության և պետականության գաղափարի վերարժևորման կարևորությունը, առաջարկում ենք կազմակերպել այնպիսի մասշտաբային միջոցառում, որը չի սահմանափակվի միայն համերգային մասով, այլ իր մեջ կներառի մեր մշակույթի և գիտության, պատմության և կյանքի բոլոր բնագավառներում ունեցած ձեռքբերումներն ու ապագային միտված ասելիքը: Միջոցառումը պետք է միտված լինի կյանքը` որպես մեծագույն արժեք և շարունակականություն պատկերելուն»,- գործադիր մարմինն այսպես է պարզաբանել 600 մլն դրամի գնման մրցույթ հայտարարելու գաղափարը:
Միջոցառումը կազմակերպվելու է Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին` ժամը 19:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում։ Հրապարակված մրցույթի հրավերից տեղեկանում ենք, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունենալու Վահագն Հայրապետյանը և Հայկ Ղևոնդյանը` «Սպիտակցի Հայկոն»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում