▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

62 մլն. դրամ տեղահանված արցախցիներին՝ ԶՊՄԿ-ից

62 մլն. դրամ տեղահանված արցախցիներին՝ ԶՊՄԿ-ից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

Նշված գումարի շրջանակներում՝ 6,000 անձի՝ 1,500 ընտանիքի, տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել  համայնքում տեղավորված տեղահանված անձանց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին