«Կին ու երեխա անցնում են իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են․ սա ձեզ համար բավարար չի՞ սադրանք համարելը: Ինձ համար բավարար է անգամ, եթե բերել են, իրենց «բարի գալուստ» գրառումով ցուցանակը դրել են։
Ինչի՞ են բերել «բարի գալուստ Ադրբեջան» դրել, մի հատ էլ Հայաստանի տարածքը, Զանգեզուրի մասերը ներկայացրել Ադրբեջան»,- այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ 7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են.
«Բա սադրանք չի՞ սա... մեր խաղաղ բնակիչների հոգեական վիճակի վրա չի ազդո՞ւմ, ազդում է»:
Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Դիտեք նաև՝