▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով որոշեց մերժել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ կուսակցությանը 18-րդ մանդատ տրամադրելու մասին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը բազմաթիվ փաստարկներ բերեց, թե ինչու դա հնարավոր չէ: Մասնավորապես ասաց, որ ԿԸՀ-ն լիազորություն ունի լրացուցիչ մանդատ տրամադրել միայն թափուր մանդատի պարագայում, իսկ թափուր մանդատ, ինչպես հայտնի է, չկա.

«Եթե որեւէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն, ապա առկա չէ այն փաստը,  որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրվել մեկ այլ թեկնածուի»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին