▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7 օր է՝ չեմ տեսնում երեխաներիս, կնոջս միայն այն բանի համար, որ ամեն օր գամ աշխատանքի. բժիշկը կոչ է անում մնալ տանը

Ուռուցքաբան Գևորգ Ասիբեկյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է.

«Արդեն 7օր է, ինչ ԻՄ ընտանիքը մեկուսացվել է: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ ամեն օր գամ աշխատանքի, քանի որ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել ուռուցքաբանական հիվանդներին խիղճս և մասնագիտական կարգապահությունս թույլ չի տալիս:


Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:
Մեր վարչապետը մի օր ասում էր, բոլորը դուրս էին գալիս փողոց!!!

ՀԻՄԱ ԽԻ ՉԵՔ ՏԱՆԸ ՆՍՏՈՒՄ?????

Եթե Դուք տանը չնստեք, տանը կնստեն բժիշկներըՀԱ, ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!!

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի!!! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք

Մտածեք, մի քիչ մտածեք…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին