▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

72 ժամով կասեցվել է «Այգի» ռեստորանի գործունեությունը. այստեղ անցկացվել է հարսանիք. ՍԱՏՄ

ՍԱՏՄ տեղեկատվության և հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ 72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները:

Անուշ Հարությունյանը տեղադրելով տեսանյութ՝ գրել է.

«Այստեղ կազմակերպվել և անցկացվել է խնջույք՝ հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ: Նաև թերի են լրացվել ջերմաչափման ու ախտահանության գրանցամատյանները»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին