Տելեգրամյան ալիքներում անցկացվող վերջին հարցումի արդյունքում, որն իր հարթակում տեղադրել է նաև ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, մի քանի ժամվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 10 հազար հոգի։
Հարցին՝ «Եթե այսօր լիներ ԱԺ ընտրություններ՝ ու՞մ կտայիք Ձեր ձայնը», քվեարկողների մեծ մասը՝ 78 տոկոս արտահայտվել է Վարդան Ղուկասյանի օգտին։
11 տոկոսը քվեարկել են Լևոն Քոչարյանի․ 8 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ 3 տոկոսն՝ Արամ Զավենի Սարգսյանի օգտին։
Հատկանշական է, որ տելեգրամյան ալիքներում քվեարկությունները հնարավոր չի լինում կեղծել, «ձայներ լցնել», կրկնակի քվեարկել, ինչը երբեմն արվում է օնլայն այլ հարթակներում և ինչին, ըստ ասեկոսեների, դիմում են որոշ ուժեր։