▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 «հրաշագործ» մրգեր, որոնք կօգնեն այրել ճարպը

168.amգրում է. Takrposto.cc կայքը կազմել է այն 8 մրգերի ցանկը, որոնք կօգնեն այրել ճարպերը:

1. Հապալասն արդյունավետությամբ պայքարում է ճարպային կուտակումների դեմ, նվազեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները և դիաբետը: Օրվա ընթացքում հապալասի փոքր քանակով օգտագործումը կօգնի ճարպերը 2 տոկոս ավելի արդյունավետ կերպով այրել: Բացի այդ, հապալասը նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օրգանիզմին օգնում են ազատվել տոքսիններից:

2. Արքայախնձորը ևս արդյունավետ միջոց է ճարպերն այրելու համար: Այն նպաստում է մսի, ձկան, կաթնամթերքի յուրացմանը: Անանասը հարուստ է կալցիումով, երկաթով, յոդով: Դրանում պարունակվում են նաև A և B վիտամիններ:

3. Ավոկադոն նպաստում է ճարպերի այրմանը, ինչպես նաև լավացնում է նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը: Պետք է նկատի ունենալ, որ ավոկադոն բավական շատ կալորիաներ է պարունակում, այդ պատճառով օրվա ընթացքում քիչ պետք է օգտագործել:

4. Ազնվամորին նպաստում է նյութափոխանակության արագացմանը և օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը:  Ջերմային մշակման դեպքում էլ այն գրեթե չի կորցնում իր օգտակար հատկությունները:

5. Տանձի և խնձորի օգտագործումը կօգնի նվազեցնել քաշը: Այս երկու մրգերն էլ նյութեր են պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմից ոչ պիտանի նյութերի դուրսբերմանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին