▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 տարի առաջ, հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

8 տարի առաջ, Հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ, պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը:
Հրանտ Դինքի սպանությամբ մենք անդառնալիորեն կորցրեցինք ազնիվ ու ազգասեր մեր եղբորը, որի տեղը շատ դժվար է լրացնելը: Նրանից հետո մնացած այդ բացը միայն խմբագրի, միայն հրատարակչապետի տեղը չէ` դրանք լցնելը հեշտ է: Բայց այն Տեղը, որ Հրանտ Դինք էր կոչվում, միայն իրե'նն էր, մի Անհատի, ով ամուր կառչած էր իր հայրենի` պապենական հողին, ով Հայաստան ասելով հասկանում էր հենց ա'յդ հողը, հայ ասելով հասկանում էր հայի հենց ա'յն տեսակը, որը հիշողություններով իր արմատների մեջ է, հայացքով` այսօրին ու գալիքին:

 

Հովհաննես Պապիկյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին