▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

87 կողմ, 0 դեմ. Ազգային ժողովում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությունը:

/filemanager/uploads/Carukyan_Gagik.jpeg

Ազգային ժողովն, այսպիսով, համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառությանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները ԱԺ ամբինից հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները  հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկությանը նախորդած ելույթներում նրանք Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը համարում էին քաքական հետապնդում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին