▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

88 հոգին Արայիկ Հարությունյանին հանդուրժում է նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է. Անի Սամսոնյան

«Ես ցանկացած պաստառ կարող եմ ներս մտցնել, որևէ մեկն իրավունք չունի կանգնեցնել և գրաքննել՝ ինչ է գրված պաստառի վրա»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: 

Պատգամավորի խոսքով՝սկզբում իր օգնականին թույլ չեն տվել պաստառով շենք մտնել, ապա խոչընդոտել նաև իրեն.  «Ամբողջ օրվա ընթացքում, պաստառը կլինի նիստերի դահլիճում, որպես իմ բողոքի արտահայտություն առ այն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պիտի հեռանա»:

«Այստեղ նստած 88 հոգին նրան հանդուրժում է միայն այն բանի համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է, այլ արժանիք որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ իսկ պատճառով լռում են»,- ասաց պատգամավորը:

Անի Սամսոնյանի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ամենաբնական պահանջն է հանրության կողմից․

«Մարդը երկու տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի,հեգնանքի, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումների,  բարեփոխումների իմիտացիայի, տնօրեններին ոչ իրավաչափ ճանապարհով հեռացնելու, Հանրապետական տնօրենների դեմ խտրական պայքար մղելու քայլերից՝ որպես ոլորտի պատասխանատու այլ բան չի արել»։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին