▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90-ամյա Հորիզոնը նմանակում է Շիրազին ու Սևակին

Մի քանի օրից կնշենք Հայաստանի լավագույն երգիծաբաններից մեկի՝ Հորիզոնի (Հրանտ Ղազարյան) 90-ամյակը: Երկար տարիներ բոլորին ծիծաղ պարգևող Հորիզոնը ծնվել է 1927 թվականին՝ Երևանում:

«Ես շուտ երկկենցաղ դարձա. գյուղում՝ գյուղացի, քաղաքում՝ քաղաքացի: Ու, չնայած, բոլորի նման ես էլ քնելիս աչքերս փակում էի, բայց ինձ համարում էին աչքաբաց տղա, որը երկար տարիներ «Հորիզոնի արկածները» նովելաշարով շրջում է Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը, հանդես է եկել ռադիոյով ու հեռուստատեսությամբ, ամենուր պարգևել ժպիտ ու ծիծաղ»,-ասում է նա:

«Ինքը գրում է, ինքը ներկայացնում: Զբաղվում է բանահավաքությամբ: Նմանակել է շատերին: Մի անգամ բանաստեղծ Հովհաննես Շիրազն ասաց, թե ՝ ասեք նրան, որ այլևս նման բան չանի, թե չէ իրեն էլ կհալածեն»,-հիշեց երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը (Լոռեցի):

«Այսօր շատ բան է պակասում՝ հատկապես ուրախությունը: Երգիծաբանն ավելի մեծ օգուտ կտա, քան 10 բեռ դեղը»:

Հորիզոնն ասում է՝ երբեմն արգելել են այս կամ այն հումորն անել, բայց երբ արել է՝ սկսել են ծափահարել:

Ինչ վերաբերում է մերօրյա երգիծանքին, նկատում է՝ «Իմ վիճակի նման է, այսինքն՝ վատ: Մի տեսակ անապատային վիճակ է: Ովքեր էլ որ երգիծանք են ներկայացնում, տպագրող չկա: Արամայիս Սահակյանի մահվանից հետո էլ «Ծիծաղի տուն»-ը վերացավ, գոնե նա ժպիտ էր պարգևում»:

Ստորև ներկայացվող առաջին տեսանյութում 90-ամյա Հորիզոնը նմանակում է մեր մեծագույն բանաստեղծներից Հովհաննես Շիրազին, Պարույր Սևակին: Երկրորդում խանդոտ ամուսնու և խնձորի մասին փոքրիկ հումորներ են:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին