Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում խփված առաջին գոլը չեղարկվեց մրցավարի վիդոօգնականի (VAR) համակարգի միջոցով։
Կատարի և Էկվադորի ազգային հավաքականների միջև մրցաշարի մեկնարկային խաղում հաշիվը բացվեց 3-րդ րոպեին։ Էկվադորցի հարձակվող Էներ Վալենսիան գլխով գրավեց դարպասը, սակայն շուտով գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
15-րդ րոպեին կատարցիները տուգանային հրապարակում գցեցին Վալենսիային։ Մրցավարը դեղին քարտ ցույց տվեց դարպասապահ Սադ Ալ-Շեբին և նշանակեց 11 մետրանոց, որը Վալենսիան դիպուկ իրացրեց։ Առաջին խաղակեսին Վալենսիան ևս մեկ գոլ խփեց դաշտի տերերի դարպասը։