ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու:

Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրել է, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ են եկել ԱԱԾ աշխատակիցները և բերման ենթարկել մի քանի հոգու.
«Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետև դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»:


