▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը, ապա՝ նրա հետ հեռացել շենքից

Այսօր առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Ավելի ուշ Վերմշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից:

/filemanager/uploads/2020/02/week-1/Vahagn_Vermishyan.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը, որի թղթակիցը կոմիտեից հայտնում է, որ քննչական գործողությունները, ըստ էության, ավարտված են: Վերմիշյանի աշխատասենյակում այլեւս ոչ ոք չկա, դուռն էլ կնքված է: Թե ինչ քրեական գործի շրջանակում է ԱԱԾ-ն խուզարկություն իրականցրել Վերմիշյանի աշխատասենյակում, եւս հայտնի չէ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին