Բագրատ Սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, դիմեց ԱԱԾ-ին՝ օրեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ անցկացնող լրագրող Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար: «Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին և հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու և համոզելու, որ գոնե այս փուլում վերադառնա Փարիզ և արդեն կազդուրված վերադառնա Հայաստան»,- ասաց նա: Նա նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ մի անգամ արդեն հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, խնդրել` դադարեցնի հացադուլը: |
***
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Ողբերգություն է, որ մենք մինչև այսօր մեր նահատակ զինվորների թիվը չունենք, անհայտ կորածների մասին ոչ մի տեղեկություն չունենք, նույնիսկ գերիների մասին չունենք տեղեկություն: Եվ վերջին այս ամբողջ ժամանակահատվածում մեր զոհված տղաների ոչ անունը գիտենք, ոչ էլ թիվը գիտենք: Սա ձախողում է պետության համար: Պետությունն իր քաղաքացիների, հատկապես այն քաղաքացիների, որոնք այդ պետության համար իրենց կյանքն են ընծայել, պետք է ոչ միայն նրանց թիվն ու անունն իմանա, այլև պանծացնի»:
***
«Այս ճանապարհն անբեկանելի ճանապարհ է, և ես այսօրվա հանդիպումներից եմ դա եզրակացնում: Մարդկանց զգացումները, ապրումներն այս հանդիպումներում լիուլի արտահայտվում են, համոզված եմ, որ խաբված չենք այդ իմաստով: Մեր նպատակն է, որ ամեն մարդ իր բաժին պատասխանատվությունն ստանձնի, այդ հաշտության օրակարգը գործադրող լինի` իր վարքագծով: Սա երբեք չի ենթադրում արդարադատության բացասում և բացառում»,- ամփոփելով օրն, ասաց Բագրատ Սրբազանը: |