▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը,  ում տեղեկություններով՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։

Այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզվել իրավասու մարմիններից։

Տեղեկացնենք, որ ըստ Armlur.am-ի ունեցած տեղեկության` Ազգային անվտանգության ծառայության Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են մտել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին