Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հաճախ գրում էր այն մասին, որ իր բջջային հեռախոսը գաղտնալսվում է, նոր լուսանկար է հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:

Լևոն Բարսեղյանը տվյալ լուսանկարին կից արված գրառման միջոցով տեղեկացնում է, որ ԱԱԾ-ն երեք ամիս է, ինչ դադարել է գաղտնալսել իր հեռախոսային խոսակցությունները:

«-Անջատած է՞…-Արդեն 3 ամիս։))»,-լուսանկարին կից գրել է Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ նախկինում Լևոն Բարսեղյանն աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով և հաճախ էր սուր քննադատության ենթարկում նախկին իշխանություններին:


