▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն բացահայտեց սադրանքի հեղինակին և պարզեց նրա քաղաքական կապերը․ Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր։

Մասնավորապես նշվում է, որ  «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ 

Այս առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է՝  ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին եւ պարզեց նրա քաղաքական կապերը:

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը նախկին իշխանությունների աջակից է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին