Թարմացված. ՀՀ քննչական կոմիտեից 24news-ին հայտնել են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են ստուգումներ։ «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՔԿ-ից: Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,-ասված է հաղորդագրության մեջ։ *** 168.am-ի տեղեկություններով, այսօր Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը, գրում է լրատվամիջոցը։ 168.am-ի տեղեկություններով Իսպիրյանը նաև ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։ Նշվում է, որ ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։ |
ԱԱԾ-ն ձերբակալել է Էկոնոմիկայի փոխնախարարին ու վարչության պետին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet