Թարմացված․ ԱՀԱԶԱՆԳ
Քաղաքացին ահազանգում է, որ այսօր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առջև։ Կատարվածից հետո դասարանում ներկա գտնված երեխաներին ծնողները մեծ դժվարությամբ են կարողացել հանգստացնել։
«Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն»-հավելում է ահազանգողը։
Երևանի քաղաքապետարանի խոսնակը հաստատում է, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
|
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ **** |
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։


