Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել: Այս մասին գրել էր Չորրորդ Իշխանություն թերթի կայքը։
Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջիում գրել է․
«Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»:
Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018 թվականներին: