Asekose.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ի քաղաքական թևի մի քանի պատգամավորների նկատմամբ շուտով ևս քրեական գործեր են հարուցվելու:
Մասնավորապես, ըստ ասեկոսեների, ԱԱԾ-ում գործեր են նախապատրաստվում Նաիրա Զոհրաբյանի հանդեպ՝ ընտրական ինչ-ինչ գործընթացների հետ կապված:
Նշվում է Նաիրա Զոհրաբյանի եւ համախոհների ունեցած խոսակցությունների բովանդակության գաղտնալսման մասին, հենց որի վերաբերյալ , կարծես, ԱԱԾ-ն արդեն հաղորդագրություն տարածել է այս հունիսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իր անունը կապել որևէ ընտրական կեղծիքի հետ ՝ կլինի 21-րդ դարի աբսուրդը և իր նկատմամբ քաղաքական նման ճնշման փորձի առիթով ահազանգելու է և ոտքի է հանելու եվրոպական բոլոր կառույցները: