▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի՝ գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը։
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի հայտարարությունները, թե Սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից և այդ հայտարարությունների առնչությամբ՝ Լևոնյանի նկատմամբ սուտ մատնության համար վարույթ նախաձեռնելու հաղորդումը շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձվել ԱԱԾ-ում, սակայն Բագրատ Սրբազանի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ստուգման ընթացքում նման տվյալներ չեն ստացվել:
Ինչ վերաբերում է Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրաբար սուտ մատնություն կատարելուն, ապա այդ դրվագով ևս քրեական վարույթ չի նախաձեռնվել»:

Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան

«Կհանդիպենք ժամը 19։00-ին՝ օրն ամփոփելու համար»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նաև խնդրեց, որպեսզի ԱԳՆ շենքի մոտից ձերբակալված տղաները, ովքեր շուտով ազատ կարձակվեն, երեկոյան ևս լինեն Սուրբ Աննա եկեղեցու բակում։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Բաղրամյան պողոտայում էր։ Նրանք շարժվում էին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Շարժման մասնակիցները ողջունեցին նախագահականի և խորհրդարանի դիմաց կանգնած ոստիկաններին՝ նրանց բարի ծառայություն մաղթելով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին