▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսն արդեն սկսվել է. Արգիշտի Քյարամյան

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, խոսելով ԱԱԾ-ում լյուստրացիայի մասին, նշեց․

«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, որոնք իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի:

Բնականաբար, ինչպես մյուս բոլոր կառույցներում, ԱԱԾ-ում ևս կան անձինք, որոնք բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսը սկսվել է: Ես կուզենայի, որ իմ ասածը ճիշտ ընկալվի, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են: Այստեղ որևէ արտառոց միտք փնտրել տեղին չէ»,- հայտարարեց Քյարամյանը:

Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանի ԱԱԾ-ն ընկալվում է ռուսական ԱԴԾ-ի կցորդ և սպասարկում է այդ կառույցի շահերը, Քյարամյանն ասաց․

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նաև այլ երկրների հատուկ ծառայությունների հետ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես՝ ՌԴ հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու ՀՀ ազգային անվտանգությունը, մեր պետության ու ազգային շահը»:

Արգիշտի Քյարամյանի զրույցը լրագրողների հետ ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին