▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվի ոչ թե Աննա Վարդապետյանի և քննիչի կատարած հանցագործության, այլ համակարգիչը «կոտրելու» փաստով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործողությունների` 168.am-ի հրապարակման մեջ տեղ գտած փաստերի առնչությամբ անմիջապես պետք է քրեական գործ հարուցեր առնվազն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն դատախազությունից, իրենց վրայից «գցելով»՝ գործն ուղարկել են ԱԱԾ։

168.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, սակայն, քրեական գործը հարուցվելու է ոչ թե Աննա Վարդապետյանի ու քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու փաստով, ինչը սովորական կլիներ նորմալ, օրինական երկրի պարագայում, այլ Քրեական օրենսգրքի 251 հոդվածով` համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը։ Այսինքն` սա նշանակում է, որ ոչ թե Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի ու քննիչի դեմ է պրոցես հարուցվելու նրանց կատարած լրջագույն հանցանքի համար, երբ Աննա Վարդապետյանը կոնկրետ ցուցումներ էր տալիս, թե ինչ մեղադրանք առաջադրեն Ռաֆիկ Հայրապետյանին, այլ այն մարդու նկատմամբ, ով կոտրել է համակարգչի գաղտնաբառը ու դուրս է բերել այդ տեղեկատվությունը։

Սա է փաշինյանական արդարադատության պատկերը։

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին