▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենը հայտարարել է իր հրաժարականի մասին

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն հեռանում է պաշտոնից։

Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը:

Նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այսօր՝ ժամը 14.00-ին, ժողով է հրավիրել, որի ժամանակ կհայտարարի այդ մասին, ինչպես նաեւ հրաժեշտ կտա գործընկերներին։

Կայքը փորձել է տեղեկությունները ճշտել ԱԱԾ լրատվականից, ինչպես նաեւ վարչապետի խոսնակից, սակայն կայքի զանգերը անպատասխան մնացին։

Նշենք, որ Էդուարդ Մարտիրոսյանը ԱԱԾ տնօրենի ժ/պ էր նշանակվել Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, մարտի 19-ին նա նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին