Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերիք չի՞ ձեզ գժի տեղ դնեք։ Երկար–բարակ պեղումների հետևից չեմ ընկնելու։ Պատահական ինչ հիշեմ, դա էլ գրելու եմ։
Ես ՀԱԿ անդամ չեմ, այսինքն` կուսակցական չեմ, ԵՐԲԵՔ չեմ եղել, ընդամենը ՀԱԿ համակիր եմ։ Բայց թունդ համակիր եմ։ Բայց կույր համակիր չեմ։ Ամեն ինչ չէ, որ ինձ դուր է եկել մեր կողմերում կամ դուր է գալիս։ Ինչն ու ոնց` ձեր գործը չի։
Բայց հիմա որ լեզուներդ շաղ եք տալիս, հերթով հիշեցնեմ։
Որոշ կուսակցություններ` իրենց առաջնորդներով, որ հիմա նույնիսկ իմքայլականներից առավել են դոշ տալիս Նիկոլի համար, հեղափոխության շրջանում դասեր էին տալիս էդ նույն Նիկոլին, որ դադարեցնի փողոցային պայքարը։ Եթե շատ զահլա տանեք, դժվար չի ապացույցներ գտնել։
Կոնգրեսը կանգնեց էդ ոչուփուչի կողքը` առանց հաշվի առնելու իր վերաբերմունքը էդ նույն Նիկոլի նկատմամբ։
Հենց վարչապետ դարձավ, առաջինը Լևոն Տեր–Պետրոսյանը գրեց, որ անհապաղ պետք է դատաիրավական համակարգում արմատական հեղաշրջում անել, հակառակ դեպքում... Ու թվարկել էր, թե հակառակ դեպքում ինչեր են սպասվում հեղափոխական կոչեցյալներին։ Թվարկել էր հենց էն վտանգները, որի մեջ հիմա մինչեւ քիթը խրված է Նիկոլ Փաշինյանը` իր «կտրիճների» հետ։
Հսկայի իր արժանապատվությամբ` նույն Լևոն Տեր–Պետրոսյանը վեր կացավ ու գնաց էդ ինքնասիրահարվածի մոտ, որ գլուխը մտցնի Արցախի խնդրի վտանգները։ Հետո ի՞նչ լսեցինք էդ նույն Նիկոլից։ Թե բա` «ես էդ բոլորը գիտեի»։
Տեսանք գիտեցածիդ հետեւանքները ու մինչեւ հիմա ուշքի չենք գալիս։
Այնքան, որքան Առաջին նախագահն ու կոնգրեսականներն են զգուշացրել էդ «աննախադեպին», թե ինչ վտանգներ են գլխին գալու, թե ինչ ապուշագույն ընտրություններ են կատարում ՍԴ–ն «ճգնաժամից» հանելու համար, թիվ կա երկնքի աստղերին, մեր զգուշացումներին թիվ չկա։
Ինչո՞վ էր զբաղված էդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը։ Լաաաաավ կուլ էր տալիս ռոբասերժիկների թուքումուրը, այլանդակ վիրավորանքները, ստերը, կեղծիքները, բայց հենց Կոնգրեսից խելամիտ առաջարկ էր լսում, փրփուրը բերանին կամ ինքն էր հակադարձում, կամ` իր ալենչիկներն ու բլինչիկները։
Աբիժնիկը երկիրը ղեկավարում էր ի հեճուկս Կոնգրեսի և Լևոն Տեր–Պետրոսյանի, բայց վերջում ստացվեց` ինադ արա էլերին, քամակդ տուր գելերին։
Տաք է դեռ, չի զգում։
Ինչ ցանել ես, դա էլ հնձելու ես` Առաջին նախագահի դեմ բարբաջող շայկայիդ հետ միասին։
Իսկ հիմա հասել ես մի սահմանագծի, որից էն կողմ միայն քո եւ քո խմբի ռադը քաշելն է միակ փրկությունը Հայաստանի։
Մենք դա չէինք ուզում։
Ի՛նքդ ես փորել քո փոսը»: