«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում կառուցվում է «Կեմպինսկի» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի երեւանյան մասնաճյուղը:
Հյուրանոցը կառուցում են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն:
«Կեմպինսկի» հյուրանոցի նախագծումն իրականացվում է «Հայնախագիծ» ընկերությունում, որի տնօրեն Գրիգոր Ազիզյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել կառույցի մասին:
«Լինելու է «Կեմպինսկի» հյուրանոց: Այսինքն կառավարումը «Կեմպինսկի» բրենդի կողմից է լինելու: Հյուրանոցն ունենալու է բարձրահարկ, նկուղային մասեր, կայանատեղիներ, մոտ 155 համար, ունենալու է նաեւ ապարտամենտ, բնակելի մաս, բայց դեռ որոշված չէ՝ կառավարումն ում կողմից կլինի:
Ստորգետնյա ավտոկայանատեղի, բայց ասեմ, որ հյուրանոցների համար չի պահանջվում: Այդուհանդերձ, 60 մեքենայի համար առաջին հարկում լինելու է ավտոկայանատեղի:
Լինելու է սպա կենտրոն, լողավազան: Երբ մենք որեւէ հյուրանոցի բրենդի անուն ենք տալիս եւ ասում, որ այդ բրենդի համար ենք նախագծում, ամեն մի պայման պետք է համախապատասխանի իրենց չափանիշներին, հակառակ դեպքում՝ այդ բրենդը չի գա կառավարի:
Բարձր է լինելու, բայց համահունչ է կողքի շենքերի հետ: Հետեւում «Իբիս» հյուրանոցն է: Այդ մասոիվ գալիս ու հավասարվում է «Իբիս»-ին, կարող է մի հարկ բարձր լինի: Երբ գալիս է «Ստանիսլավսկու» անվան թատրոնի կողմը, հյուրանոցը թատրոնի աշտարակի նման աշտարակ է ունենալու, որը մոտավորապես 16 հարկանի է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում