▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյանի ոստիկանապետը ծեծի է ենթարկվել

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր գիշերը  Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են ենթարկել: Արամուսի բնակիչներից «Հրապարակին» պատմեցին, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը մարզում ունի ոչ դրական համբավ, տեղացիների խոսքով՝ մշտապես աչքի է ընկել ոչ մարդկային պահվածքով, երեկ միջադեպի արդյունքում  դաժան ծեծի է ենթարկվել:

Բանն այն է, որ երեկ գիշերը Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպին է խառնվել անձամբ ոստիկանապետ Այվազյանը, ինչի արդյունքում տեղացիների կողմից դաժան ծեծի է ենթարվկել

Մեզ պատմեցին, որ վերջինս հայհոյել է տեղացիներին, ինչին հաջորդ էլ է ծեծուջարդը: Ոստիկանապետն այս պահին անգիտակից վիճակում հիվանդանոցում է գտնվում: Ի դեպ, քիչ առաջ ՆԳՆ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։ Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ Մենք տեղեկացանք, որ օտարերկրյա քաղաքացին նույնպես այս միջադեպի մասնակիցներից է: Նշենք նաև, որ մի քանի տասնյակ արամուսցիներ բերման են ենթարկվել»։

***

Հուլիսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորումներ հարցեր պարզելու համար հանդիպել են ու, հնարավոր է, նրանց մոտ ատրճանակներ, ինքնաձիգներ լինեն, հայտնում է Գ․ Շամշյանը։ Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Նշված վայրում հավաքված են լինում 100-ից ավելի անձինք, որոնք բարձրաձայն վիճաբանում ու հայհոյանքներ են հնչեցնում։ Ոստիկանները մոտենում են նրանց, ներկայանում՝ պահանջելով դադարեցնել վիճաբանությունը։ Նրանցից մի քանիսը հարձակվում են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանը Կոտայքի բաժնում հաշվառված ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակում դեպի օդ: Կրակոցները չեն զգաստացնում այդ անձանց, ոմանք հարձակվում ու սկսում են քաշքշել, հարվածներ տալ ոստիկանության աշխատակիցներին։ Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստում է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձում է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնում է՝ դեռևս բաց վիճակում գտնվող մեքենայի դուռը։ Թադևոսյանը շարժի է դնում ավտոմեքենան և սկսում է վարել: Արդյունքում մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետն ընկնում է ավտոմեքենայից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին