▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ, հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ...Կասկածներ կան, որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է...

Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող «АСТ» խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով... Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն, ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց...

Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ, նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն, հայտնվեց Երևանում, որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ...Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր, որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը, որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ...

Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝ մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ...

Սակայն այժմ, մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ...ՌԴ դատախազությունը կասկածներ ունի, որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը, Մոսկվայի քաղաքապետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն...

Հ.Գ. Ի դեպ, ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը, որ նա հայկական արմատներ ունի, որը և դարձել է մահափորձի պատճառ...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին