Լոնդոնի «Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը բնակություն է հաստատել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Ըստ աղբյուրի՝ ռուս գործարարը դիտարկում է թուրքական ֆուտբոլային ակումբներից մեկը ձեռք բերելու հնարավորությունը։
Մարտի 10-ին հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիան Ռոման Աբրամովիչին ներառել է պատժամիջոցների ցուցակում, սառեցվել են գործարարի ակտիվները երկրում։
Ավելի ուշ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) ղեկավարությունը գործարարին հեռացրեց ֆուտբոլային ակումբի ղեկավարի պաշտոնից, մայիսին նա «Չելսին» վաճառեց ամերիկացի Թոդ Բոուլիին։
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին 140 միլիոն ֆունտով: Դրանից հետո լոնդոնյան ակումբը հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան, հինգ անգամ հաղթել Անգլիայի գավաթը և երեք անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը։