Սեպտեմբերի 8-ի գիշերը ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Այս մասին interfax-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Զանտարիան։
«Վթարը տեղի է ունեցել Մյուսերի ոստիկանական կետի մոտակայքում։ Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոցի ճանապարհին վարչապետը դեռ ողջ է եղել։ Այլ տուժածներ չկան»,- ասել է Զանտարիան:
![]()
Ռուսական հայտնում է, որ երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ դժբախտ պատահարի մեղավորը՝ մյուս մեքենայի վարորդը եղել է թմանյութի ազդեցության տակ:
Հայտնի է դարձել, որ կասկածյալի արյան անալիզի արդյունքների համաձայն նրա օրգանիզմում թմրանյութ է եղել:


