▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է

Ինչ-որ թուրքն անում է, կրկնակի պատասխանը ստանալու է. Արթուր Աբրահամ

Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից

Разоблачение "керосинового лгунишки". Արման Աբովյանի տեսաուղերձը՝ ռուսերենով

Անպատմելի ոգևորություն էր, մեզ հետ էր նաև լեգենդար Կոմանդոսը․Մարությանը նոր տեսանյութ է հրապարակել

«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են». Արցախի հերոս Արշավիր Ղարամյան

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

«Այս պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ». Արցախի նախագահ

Հանդիպել են Արցախի 3 նախագահները

Ազգը կիմանա իրական դավաճաններին. Արցախի նախագահ

Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն. . .

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է. Արցախի նախագահ

Հակառակորդի ապատեղեկատվության երկու աբսուրդ օրինակ․ Հովհաննես Մովսիսյան

Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին. Սիրուշո

«Մարգոյի TV-ն մարդ է փնտրում, ով կնկարահանի վիրավորված ու Արցախը լքած մարդկանց»

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից․ ԿԳՍՄ նախարար

Հակառակորդն ունի ևս 130 զոհ, 200 վիրավոր». Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է

Պետք չէ սպասել, թե դրսից կգա մեկը և ինչ-որ ճնշման տակ ինչ-որ բան կփոխվի. Թևան Պողոսյան

Ինչպե՞ս են մեր զինվորները գրավում ադրբեջանական դիրքը

ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ

Փաշինյանն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի. . .

Դուք նույն ֆրոնտում եք,նույն վտանգի տակ.Հայկ Մարությանը ճանապարհեց շտապօգնության հերթական բրիգադները

Հակառակորդը փոխում է գործելաոճը, բայց մեկ է պարտվելու են․ Արծրուն Հովհաննիսյան

Գերադասելի է պատերազմը՝ բոլոր հարցերի վերջնական լուծումներով, քան թերի «խաղաղությունը». Նազենի. . .

Հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցով փորձում են. . .

Մոսկվան չի խրախուսում Թուրքիայի հայտարարությունները.Պեսկով

Թուրքիան հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» բառերով. Թինա Կանդելակի

Միջազգային հանրությունը պետք է միավորվի Թուրքիայի և Ադրբեջանի նման բռնապետությունների դեմ.. . .

Մենք դա թույլ չենք տա, ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը.Մակրոն

Նոր տեսանյութ՝ հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումներից

Ռմբակոծվել է Մարտակերտը, 3 բնակիչ զոհվել է. Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ

ՊԲ-ն բոլոր ուղղություններով ձախողում է թշնամու գրոհները. Արայիկ Հարությունյանի տեսանյութը

Լևոն Քոչարյանը սահմանին է

Զոհված օդաչուն 2 երեխաների հայր է, ապրում էր Գյումրիում

Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. չշշկռեք

Նոր էլի ԱԹՍ խփեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Աջափնյակի նախկին փոխթաղապետը բեկորային վնասվածքներ է ստացել

Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝. . .

Էլի տերպետ ենք անում, մենակ թե խաղաղություն լինի. տեսանյութ՝ Ստեփանակերտի ապաստարանից

Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենը և Շահումյանը վերցնելու մասին

Արցախում վիրավորվել է երիտասարդ դերասան Վահագն Սամվելյանը

Հակառակորդը կիրառում է մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

50 մլն դրամ՝ ի աջակցություն Արցախի

Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանելինն է․ ՀՀ ԱԳՆ

Արցախում զոհված Շավարշ Մուրադյանը Կապանի ազատամարտիկ Մարտուն Մուրադյանի որդին է

Ինչ է կատարվում Հայաստանում. Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Կորոնավիրուսով վարակման 458 և մահվան 1 նոր դեպք

Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Վահագն Խուրշուդյանը, ով  վարակվել էր կորոնավիրուսով, հաղթահարել է հիվանդությունը: Այս մասին բժիշկը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆՈՐ ԿՅԱՆՔ
Խոսքս ցանկանում եմ սկսել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ։
Շնորհակալ եմ առաջին հերթին Աստծուն։
Շնորհակալ եմ կոլեգաներիս, հոգով, սրտով ինձ հետ տառապողներին։ Մարդկանց կյանքի համար պայքարող բուժանզնակազմից եմ շնորհակալ' մայրապետից մինչև գլխավոր բժիշկ։
Շնորհակալ եմ կյանքս փրկած բժշկներին։Ուժ,եռանդ և համբերություն նրանց։
Շնորհակալ եմ այն մարդկանց,ովքեր հավատում են ու պահպանում զգուշությունը։
Ես իմ օրինակով ցանկանում եմ խելքի բերել ժողովրդի «անհասկացող մասսային»:Սթափվե'ք,գնահատեք բժիշկների աշխատանքը,մտածեք առաջին հերթին ՁԵՐ և ձեր ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ մասին,ոչ ոք ապահովագրված չէ ու չգիտի,թե երբ ու ինչպես կթակի հիվանդությունն իրենց կյանքի դուռը։Եվ ինչպես կընթանա հիվանդությունը։
Հուսով եմ խելքներդ գլուխներդ կհավաքեք։
Ես ինքս մասնակցել եմ այս պատերազմին:Պատերազմ՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այո', պատերազմ,ուրիշ կերպ չեմ կարող նկարագրել հիվանդանոցներում տիրող իրավիճակը։
Պատերազմ,որտեղ հիվանդների աչքի առջևով անցնում է ամբողջ կյանքը՝ մի ակնթարթի պես։ Պատերազմ,որտեղ բժիշկները ամեն կերպ փորձում են փրկել կյանքեր։Ուրախանում են յուրաքանչյուր չնչին դրական փոփոխությունից։Նրանց աչքերը փայլում և լցվում են ուրախությունով և ուրախության արցունքներով,ապրում և մեռնում են հիվանդների հետ,չեն խնայում ոչինչ,չեն խնայում իրենց,հեռու են ընտանիքից ու ամիսներով չեն գրկել սիրելիներին։
Կողքիս պառկած շատ հիվանդներ,որոնք պատառոտում էին իրենց,տանջալից հոգոցներ հանում,հիվանդներ,ովքեր չէին կարողանում խոսել,ի վիճակի չէին լսել։
Ես ինքս 'բժիշկ-վիրաբույժ լինելով վարակվեցի դաժան,կյանքին սպառնացող վիրուսով։Վիճակս ծայրահեղ ծանր էր,կյանքս'մազից կախված։
Շնորհակալ եմ իմ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» ողջ անձնակազմից,ինձ նոր կյանք պարգևած «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի ողջ բուժանձնակազմից։ Հորդորում եմ բոլորիդ գնահատեք նրանց աշխատանքը,պահպանեք ամենահասարակ անվտանգության կանոնները։
Մինչ դուք դժգոհում եք դիմակ ու ձեռնոց կրելուց'պատճառաբանելով,որ քրտնում եք, շոգում, չեք կարողանում շնչել' հիվանդանոցում բժիշկները, բուժքույրերը, ողջ անձնակազմը իրենց պաշտպանիչ հագուստով փաթաթված «խաշվում են», եթե քամես հագուստը մի ամբողջ դույլ կլցնես իրենց տանջալից քրտինքով։Նրանք քիթ սրբելու ժամանակ չունեն'բառիս բուն իմաստով։Մի պահ մտածեք՝ որքան դժվար է հիվանդների,բուժաշխատողների համար հեռու լինել հարազատներից, օրերով, ամիսներով չտեսնել, չկարողանալ խոսել նրանց հետ,գրկել ու համբուրել կամ պարզապես սեղանի շուրջ նստած խոսել նրանց հետ։
Եթե գիտակցորեն մոտենանք իրավիճակին,պահպանենք զգուշություն,հավատացած եղեք,որ ամեն ինչ լավ կլինի։
Աչքերիս առաջ մահս էր,բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար։
Խնդրում եմ բողոքելու փոխարեն ավելի լավ է կրեք սովորական դիմակ,քան տանջվեք ապարատային-թթվածնային դիմակներով։
Սթափվեք!!!
Առողջություն բոլորին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին