Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։
Տեսանկյուն կայքն է գրում ու նշում, որ Ոսկեվանի վարչական ղեկավար Վոլոդյա Ղազինյանը հայտնել է, որ բարձր դասարանցի տղան գյուղի տարածքում կանգնած է եղել, երբ գնդակը դիպել է նրան։
Վիրավորը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։