▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական կայքերը գրում են՝ «մեր գործընկեր Փաշինյանի խմբակցությունը կտապալի «ՀայաՔվե»-ն». Չալաբյան

«Ստորագրահավաքի առաջին-երկրորդ օրվանից սկսած՝ սկսվել է հակազդեցություն իշխանության կողմից, ինչը զարմանալի չէ: «ՀայաՔվե»-ն հայ մարդիկ են, ազնիվ, անկեղծ, անկաշառ, ովքեր ուզում են իրենց հայրենիքը պաշտպանել և իշխանության բոլոր փորձերը՝ կապել դա անցյալի հետ, ձախողված են»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ իշխանության հակազդեցությունը ոչ միայն սոցցանցերում գրառումների մակարդակով է, այլև՝ պատգամավորների հայտարարությունների: «Էսօր հատուկ ստուգել ենք. ադրբեջանական բոլոր կայքերը գրում են «ՀայաՔվե»-ի մասին ու ասում՝ էդ նախաձեռնությունը շանս չունի, որովհետև մեր գործընկեր Փաշինյանի խորհրդարանական մեծամասնությունը դա կտապալի: Բառացի դա են գրում, հասկանո՞ւմ եք»,- շարունակել է Չալաբյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին