▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական կողմը հաղորդում է՝ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Ալիևի հետ»

Թարմացված. ՀՀ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

«Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ նշել է, որ Փաշինյանի հրաժարումը Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց համարում են նահանջ խաղաղության օրակարգից։

Լավ կլիներ, որ ՀՀ կառավարության ղեկավարը մի պահ շեղվեր հեծանիվի թեմայից ու հավուր պատշաճի իրազեկում լիներ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, թե չէ Ադրբեջանն արդեն ամբողջությամբ իր խոսույթն է տարածում տեղեկատվական տիրույթում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին